New York Life-ը սկսել է փոխհատուցումներ վճարել Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին13 նոյեմբերի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - New York Life ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումներ վճարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին: Ինչպես նշել է իրավաբան Վարդգես Եգինյանը, 5692 դիմումներից համապատասխան հանձնաժողովն ընդունել է 2515 հայտարարություն եւ նոյեմբերի 11-ից սկսել է վճարումները: Նրա խոսքերով, Հայաստանի սահմաններից դուր բնակվող անձինք բանկային չեկեր կստանան, իսկ Հայաստանում ապրող մարդկանց համար, ըստ համաձայնության, գումարը կփոխանցվի բանկերից մեկը: Դիմած բոլոր անձինք գրավոր ծանուցագրեր կստանան փոխհատուցման ստացման հաստատման կամ մերժման վերաբերյալ: ԱՄՆ-ում այդ անձինք նամակ կստանան մի քանի օրվա մեջ, իսկ Հայաստանում այդ գործընթացը կարող է տեւել մեկից երկու շաբաթ: Հայոց ցեղասպանության զոհերի` Հայաստանում բնակվող 1254 հարազատների փոխհատուցման գումարը կազմում է $3,6 մլն., իսկ ԱՄՆ-ում բնակվող 896-ինը` $2,7 մլն: Փոխհատուցումների ընհանուր գումարը կազմում է մոտ $8 մլն.: Փոխհատուցումներ տրամադրելուց հետո ավելի քան $3 մլն. է մնում. այդ գումարը կբաշխվի բարեգործական ընկերությունների միջեւ: Վարդգես Եգինյանը հայտնել է նաեւ, որ արդեն ստացվել է «Աքսա» ապահովագրական ընկերության գումարը: Ընկերության կողմից ապահովագրված անձանց անունների ցուցակը, որը կազմում է մոտ 4-5 հազար, կտեղադրվի www.armenianinsurencesettlement.com կայքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |