2008 թվականից ռուսական զորքերը տեղակայված կլինեն միայն Հայաստանում

PanARMENIAN.Net - Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) շտաբի կրճատումը կապված է Վրաստանից ռուսական զոքերի դուրս բերման հետ: Այդ մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Սիգուտկինը: «ԱՌԶԽ շտաբի` օպերատիվ խմբի ձեւափոխման վերաբերյալ որոշումը պայմանավորված է ռուսական ռազմական կոնտինգենտի առաջ անմիջապես Վրաստանում կանգնած խնդիրների փոփոխմամբ, - բացատրել է պատգամավորը:- Ըստ էության, մի գլխավոր խնդիր է մնում. Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքից զորքերի եւ տեխնիկայի դուրս բերումը` հաստատված ժամանակացույցին համապատասխան»: Սիգուտկինի կարծիքով, 2008 թվականի հունվարի 1-ից Վրաստանի օպերատիվ խմբի տեղակայման անհրաժեշտությունն ընդհանրապես վերանում է: «Ռուսական զորքերը կմնան միայն Հայաստանում»,- ընդգծել է նա: - Դա արդեն կլինի զուտ հայկական, այլ ոչ թե անդրկովկասյան խմբավորում»:



Հիշեցնենք, որ ԱՌԶԽ շտաբի` օպերատիվ խմբի ձեւափոխման վերաբերյալ այսօր հայտնել է ԱՌԶԽ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը: Նրա խոսքերով, 13 հոգուց բաղկացած օպերատիվ խումբը կտեղակայվի կամ Ախալքալաքում կամ Բաթումում: 102-րդ ռուսական ռազմական կայանը տեղակայված է Երեւանում եւ Գյումրիում 1991 թվականից` 3 հազար թվաքանակով: Հայաստանում կայանի տեղակայման ժամկետը կազմում է 25 տարի, հայտնում է «Ռոսբալտը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---