Gallup. Ամենաանվտանգ երկրների ցանկում ՀՀ-ն 9-րդն է![]() 26 հոկտեմբերի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ Gallup Միջազգային հետազոտական կենտրոնի տվյալների, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում 9-րդն է, գրում է The Independent-ը: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ձեզ անվտա՞նգ եք զգում, գիշերը զբոսնելիս քաղաքում կամ այն բնակավայրում, որտեղ ապրում եք»: Ըստ պատասխանների, առանձնացվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները: Հայաստանին վերաբերող մասով այս հարցին դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 82%-ը: Ամենաանվտանգ երկրների եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան: Հայաստանից առաջ են անցել Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավորն են Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն: Հարցմանը մասնակցել է 142.000 մարդ 141 երկրից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը նաև ընդգրկվել է մերձավոր արտասահմանի ռուսաստանցիների համար ամենանախընտրելի երկրների ցանկում: Ցանկը կազմվել է հյուրանոցների համարների ամրագրման 2015 թ. տվյալների հիման վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |