Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մինսկում նոյեմբերի 28-ին16 նոյեմբերի 2006 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբրի 28-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունները դժվար են ընթացել, սակայն կառուցողական են եղել, նշել է Թ.Թաղիզադեն: Նախարարներին հաջողվեց քննարկել նախկինում չհամաձայնեցված պահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում: Որպես բանակցությունների դրական պահ Թ.Թաղիզադեն նշել է բանակցային գործընթացի բոլոր տարրերի եւ բաղադրիչների քննարկումը նախարարների կողմից: Նոյեմբերի 21-23-ին նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |