ԱՄՆ հայկական համայնքը կարեւոր դերակատուրություն ունեցավ նոյեմբերյան ընտրություններում16 նոյեմբերի 2006 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Մենք չափազանց հպարտ ենք այն դերակատարությամբ, որ ԱՄՆ հայ համայնքն ունեցավ ներկայիս ընտրություններում, բեկում մտցնելով Կոնգրեսում իշխանափոխության հարցում, ինչը շատ կարեւոր է համայնքի օրենսդիր գործունեության համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՀԴՀ-ն ողջունում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեննիս Հասթերթի պաշտոնաթողությունը, որը քայլեր էր ձեռնարկում թույլ չտալու համար, որ Վաշինգտոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ենթադրաբար Կոնգրեսի հաջորդ խոսնակ Նենսի Փելոսին հստակ դիրքորոշում ունի հայկական հարցին աջակցելու առումով: Սենատում, թեեւ մենք դեռեւս սպասում ենք վերջնական արդյունքների, սակայն ողջունում ենք Նյու Ջերսին ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսի հաղթանակը, որը մեր առաջնահերթ թեկնածուն էր այս ընտրություններում: Ոգեւորված նրա հստակ դիրքորոշմամբ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի` Ռիչարդ Հոգլանդի նշանակման դեմ, ամերիկահայերը քարոզարշավ կազմակերպեցին Մենենդեսի օգտին, կամավորների ներգրավեցին, միջոցներ հավաքագրեցին եւ ամենակարեւորը տասնյակ հազարավոր ձայներ տվեցին նրա օգտին»,-նշել է Համբարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |