Ինչպես Լոնդոնում հիշատակեցին Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին [ֆոտոռեպորտաժ]![]() 29 հոկտեմբերի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողության է կայացել: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ուելսի արքայազն Չարլզը: Հոգևոր երգերն արարողությանը կատարել է քաղաքի Սբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |