Նոյեմբերի 18-ին Հաագայում Հրանտ Դինկին կհանձնվի Oxfam Novib կազմակերպության մրցանակ16 նոյեմբերի 2006 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` նոյեմբրի 18-ին, Հաագայում Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկին կհանձնվի Oxfam Novib կազմակերպության մրցանակ, որը տրվում է իրենց երկրներում ճնշման ենթարկվող լրագրողներին: Մրցանակը հանձնելու է Հաագայի քաղաքապետ Վիմ Դեետմանը «Սահմանների խաչմերուկ» փառատոնի ժամանակ:Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է հոլանդական ANP գործակալությունը, Դինկը այս մրցանակին արժանացել է նաեւ նրա համար, որ բանտարկվել էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հրապարկումների համար: Նա նաեւ դատարանի առջեւ է կանգնել իր դատավարության վերաբերյալ քննադատական հոդվածների համար: Սովորաբար այս մրցանակը տրվում է խոսքի եւ արտահայտությունների ազատության եւ «Հայոց հարցում» պայքարի ջանքերի համար եւ կազմում է 2500 եվրո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |