ՀՀ նախագահ. «Ղարաբաղյան հարցում, ցավոք, լավատեսության համար քիչ հիմք կա»17 նոյեմբերի 2006 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանային համագործակցությունը: Կարծում ենք, որ հակամարտությունների կարգավորումն ինքնին չպետք է դիտվի որպես երկխոսություն եւ համագործակցություն հաստատելու նախապայման»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «Հակառակը, տարածաշրջանային համագործակցությունը պետք է դիտվի որպես վստահություն ստեղծելու միջոց, որը նպատակաուղղված է առկա տարաձայնությունների կարգավորմանը: Ակնհայտ է, որ չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասի բնականոն զարգացման գործընթացին:Ահա թե ինչու մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ջանում են մոտեցնել մեր դիրքորոշումները: Դժբախտաբար, չնայած ընթացող ակտիվ բանակցություններին, լավատեսության համար քիչ հիմք կա: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Դա արվել է միջազգային նորմերին միանգամայն համապատասխան: Ներկայիս շատ անկախ պետություններ ստեղծվել են նախկին կայսրությունների փլուզումից հետո: Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման ժամանակ: Դեռ ավելին, դա գաղափարական հսկայական պառակտման վերջն էր: Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել: Իր պետականության հաջող կառուցման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապացուցել է գոյության իր իրավունքը: Այն պարբերաբար անցկացնում է ժողովրդավարական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Մենք ականատեսն ենք քաղաքացիական հասարակության զարգացման: Արդեն մեծացել է մի սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության մարմնացումն ու պահապանը: Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել Ղարաբաղի պարագայում: Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մարդկանց գիտակցության մեջ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |