Սպանվել է ՌՀՄ Մուրմանսկի մարզային համայնքի նախագահ Արթուր Հարությունյանը17 նոյեմբերի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ժամը 20:00-ին Մուրմանսկում իր տան մոտ սպանվել է Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի մարզային համայնքի նախագահ Արթուր Արտաշեսի Հարությունյանը: Ոչ պաշտոնական տվյալներից հայտնի է դարձել, որ նրան սպանել են, կրակելով դեմքին: Մուրմանսկի շրջանի ՆԳՎ քրեական միլիցիայի պետ Վիկտոր Պեստերեւը հայտարարել է, որ Հարությունյանը սպանվել է Կոլսկի պողոտա, 154 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ: Միլիցիայի աշխատակիցները հարցում են անցկացրել բոլոր բնակարաններում, որոնելով ականատեսների: Ներկայումս ձեւավորվել է օպերատիվ-քննչական խումբ փորձառու քննիչների թվից, այդ թվում Մուրմանսկի շրջանի դատախազության աշխատակիցներից: Վ.Պերեստեւը ճշտել է, որ միլիցիայի մարմինները ընդհանուր միջոցառումներ են անցկացնում, ուղղված հանցագործների որոնմանը: Արթուր Հարությունյանը 42 տարեկան էր: Նա ուներ 17-ամյա որդի եւ 6 ամսեկան աղջիկ: Արթուր Հարությունյանը նաեւ Մուրմանսկի խոշոր գործարար էր, որին միանձնյա պատկանում է Մուրմանսկի սոցիալական կոմերցիոն բանկի հիմնադիր կապիտալի եւ բաժնետոմսերի փաթեթի 70, 05 տոկոսը (մնացած 27,47 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը «Դաշնային գույքի ռուսաստանյան հիմնադրամի» միջոցով) : Ներկայումս պետությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը հանված է վաճառքի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |