Ադրբեջանի համար անընդունելի են ուղղակի բանակցությունները ԼՂՀ հետ18 նոյեմբերի 2006 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրում կարեւորը իրադարձությունների զարգացումն է տարածաշրջանում, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Կովկաս» կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ն վերջերս բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ինչպես հիշում եք, դեռեւս 2004 թվականին Եվրոպայի Խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ասել էր, որ Եվրոպային մարդիկ են հետաքրքրում, այլ ոչ թե տարածքներրը: Այնուհետեւ եղավ Աթկինսոնի բանաձեւը, որն ընդունվել է եւ մոռացվել: Բանակցությունների գլխավոր խնդիրը ուղղակի շփումների բացակայությունն է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն ես չեմ կարծում, որ այժմ հնարավոր է մի իրավիճակ, երբ Ստրասբուրգում ԼՂՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները նստեն մեկ սեղանի շուրջ: Ադրբեջանի համար դա ի սկզբանե անընդունելի է, դա նշանակում է նահանջ նախկին քաղաքականությունից»,-նշել է Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա նա արեց ամենը, ինչ իրենից պահանջվում էր` հասավ հրադադարի կնքմանը: Ներկայումս նրա համար արդիական է բանակցային գործընթացի շարունակությունը»,-ընդգծել է փորձագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |