Ֆրանսիայի թուրքական համայնքը անտարբեր է քաղաքականության նկատմամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թուրքական համայնքը, որ իր թվաքանակով երկրորդն է Եվրոպայում Գերմանիայից հետո, փոքր ազդեցություն ունի եւ ավելի քիչ իրավունքներ, քան հարեւան երկրներում բնակվող թուրքերը: Այն դեպքում, երբ Բելգիայում, Հոլանդիայում եւ Ավստրիայում, որտեղ թուրքական համայնքը ավելի փոքր է, կան էթնիկ թուրքեր` խորհրդարանի թեկնածուներ, Ֆրանսիայում չկան: Ֆրանսիայի թուրքական համայնքը անտարբեր է 2007 թվականի գարնանը սպասվող նախագահական ընտրությունների հանդեպ: Ֆրանսիայի թուրքերի երկրորդ եւ երրորդ սերունդները պետք է գրանցեն իրենց անունները ընտրություններին մասնակցելու համար: Այդ հարցը սովորաբար հետաքրքրում է երիտասարդ ընտրողներին: Սակայն, ֆրանսիական մունիցիպալ օրգանների ներկայացուցիչների խոսքերով, ամենամեծ խնդիրը նրանում է, որ թուրքերը մեկուսի են ապրում: Թուրքերի 90 տոկոսը քաղաքական հարցերում անփորձ աշխատավորներ են: 500 հազար թուրք գաղթականներից միայն 100 հազարը ֆրանսիական քաղաքացիություն ունեն»,- գրում է Zaman թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---