Նոյեմբերի 22-ին Հայաստանի նախագահը կմեկնի Կիպրոս` առաջին պաշտոնական այցով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Կիպրոս` առաջին պաշտոնական այցով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Կիպրոսի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-կիպրոսյան հարաբերությունները, մասնավորապես, երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ բարելավման հարցեր:
 Ուշագրավ
---