ՌԴ արտգործնախարարը կժամանի Հայաստան![]() 6 նոյեմբերի 2015 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու Նալբանդյանի և Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։ Վերջին անգամ Սերգեյ Լավրովը Հայաստան էր այցելել 2014-ի հունիսի 22-23-ը: Նրան ընդունել է Սերժ Սարգսյանը, կայացել են նաև արտգործնախարարների բանակցությունները: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Նալբանդյան-Լավրով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 19-ին` Մոսկվայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |