Պարսկական հեռուստաալիքը Ադրբեջանում պետական հեղաշրջման կոչ է անում, գտնում են Բաքվում20 նոյեմբերի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Պարսկական արբանյակային հեռուստաընկերության «Սահար» ամենօրյա «Ուղեցույց» հաղորդման կիրակնօրյա եթերում Ադրբեջանի Սահմանդրության բռնի փոփոխման կոչեր էին հնչում, որը «չի համապատասխանում իսլամի ավանդույթներին»: Այդպիսի կոչերի համար հիմք է ծառայել Բաքվի «Սանատ» թերթում Ռաֆիկ Տագիի հրապարակումը, որում վիրավորանքներ են հնչել մարգարե Մոհամմեդի հասցեին:«Ուղեցույց» ծրագրի հաղորդավարները նաեւ կոչ էին անում Ադրբեջանի քաղաքացիներին կատարել այդ հրապարկման համար հրապարակախոս Ռաֆիկ Տագիի մահապատժի ֆետվան (հոգեւոր առաջնոդրների դատավճիռ): Պարսկական հեռուստաալիքը հայտարարել է, որ Ադրբեջանի մահմեդական բնակչությունը չպետք է զգուշանա իր կառավարությունից, այլ պետք է կատարի հոգեւոր գործիչների ցուցումները: Գրեթե ողջ կիրկնօրյա «Ուղեցույց» ծրագիրը, որ տեւել է մոտ մեկ ժամ, բաղկացած էր Ադրբեջանի բնակչությանն ուղղված նման բաց կոչերից, հայտնում է «Mediaforum»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |