ԼՂ հիմնախնդիրը՝ Նալբանդյանի ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քննարկման առանցքում

ԼՂ հիմնախնդիրը՝ Նալբանդյանի ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քննարկման առանցքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։

Հանդիպման ընթացքում Նալբանդյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Հանդիպմանը կողմերը կարևորել են 2015-ի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և 2015-ի մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։

Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով սեպտեմբերին ԼՂՀ-ում կայացած ընտրություններին, ասել է Միացյալ նահանագները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը:

«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ, Միացյալ նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն, և չենք ընդունելու սեպտեմբերի 13-ին անցակցվող, այսպես կոչված ընտրությունները` որպես տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն», ասվում է Քիրբիի հայտարարությունում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---