Ադրբեջանի ԱԳՆ հիստերիկ արձագանքն Ուորլիքի հայտարարությանը. ԵԱՀԿ ՄԽ «աշխատանքը զրոյի է հավասար»![]() 7 նոյեմբերի 2015 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ, իսկական փոթորիկ է առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում, գրում է contact.az-ը: «ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: Մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը տեղական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնիսկ նվազագույն առաջընթացի չեն հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ուստի ամերիկացի համանախագահն «իրավունք և հիմք չունի կարգավորման վերաբերյալ խորհուրդներ տալ այլ կազմակերպություններին»: Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ «աշխատանքը զրոյի է հավասար, ուստի մյուս միջազգային կառույցները, որոնք աշխատում են իրենց ավանդն ունենալ հակամարտության կարգավորման գործում, կարիք չունեն խորհրդակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց գործուննեությունն անիմաստ է»: «Մինսկի խմբի անարդյունք գործունեությունը ծառայում է Հայաստանի շահերին և, չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքը այդ ծրագրի մաս է կազմում»,-ասել է Հաջիևը: Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է այն հարցին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ, ինչը համանախագահը սխալ է համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |