Եգիպտոսում կործանված А321-ի «սև արկղերը» գրանցել են պայթյունը![]() 7 նոյեմբերի 2015 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ, հայտնել է France 2-ը: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,-հայտնում է նա: Քննիչները նշում են, որ «աղմուկը շարժիչի խափանման հետ կապված չի եղել»: Le Point թերթը «սև արկղերի» վերծանման արդյունքների վրա հղումով հայտնել է, որ պայթյունից հետո ինքնաթիռը հոսանքազրկվել է: Պարբերականը նշում է, որ պարամետրիկ ինքնագրիչի վերծանումը թույլ կտա պարզել հստակ տեղը, որտեղ կարող էր դրված լինել ռումբը: «Ամեն ինչ նորմալ է, միանգամայն նորմալ թռիչքի ընթացքում և հանկարծ` ոչինչ»,-ասել է AFP աղբյուրը` խոսելով «սև արկղերի» վերծանման մասին: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձարարել է կառավարությանը Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մեխանիզմներ մշակել` մինչ A321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը: Շաբաթական ՌԴ-ից Շարմ էլ Շեյխ էր մեկնում 51 չվերթ, օրական` 6-10-ը: թռիչքներն իրականացվում են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից, Սամարայից և Նիժնի Նովգորոդից: Միջադեպից հետո Բրիտանիան ևս հայտարարեց, որ արգելում է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց: Թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ դադարեցրել են նաև Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Լիտվան և Լատվիան: Photo: Ria.ru ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |