Սուդանի ավիավթարում զոհված հայերի դիերը կտեղափոխվեն ՀՀ![]() 7 նոյեմբերի 2015 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ հյուպատոսը Ջուբայում հանդիպել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռը սպասարկող ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ամբողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, գործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայաստան: Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։ Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |