Ռուսաստանը С-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիր է կնքել Իրանի հետ![]() 9 նոյեմբերի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են կնքել: Այդ մասին հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սրգեյ Չերմեզովը, հայտնում է Lenta.ru-ի թղթակիցը Դուբայից, որտեղ անցնում է Dubai Airshow 2015 ավիասալոնը: «Երկար պատմությունն ավարտվեց»,-ասել է Չերչեզովը` պարզաբանելով, որ պայմանագիրն արդեն կնքվել և ուժի մեջ է մտել: Չերմեզովը նշել է, որ տեխնիկայի առաջին խմբաքանակի առաքումից հետո, Ռուսաստանն ակնկալում է, որ Իրանը պաշտոնապես կհրաժարվի հայցից և բոլոր պահանջները կբավարարվեն: Իրանը միջազգային դատարան էր դիմել «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ հայցով` փոխհատուցում պահանջելով ռուսաստանյան պետական ընկերությունից նախորդ տարիներին համակարգերը չառաքելու համար: 2007-ին կնքված գործարքի արժեքը մոտ 800 մլն դոլար էր: Հայցով Իրանը 4 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում Չերմեզովը չի կոնկրետացրել, թե զենիթային համակարգերի հատկապես որ մոդելի մասին է խոսքը: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կատարելագործում է С-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելուց առաջ: «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «С-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատակարարելուց առաջ կատարելագործել այն: 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանեց Իրան С-300 համակարգերի առաքման արգելքը: Իր որոշումը Պուտինը հիմնավորեց առաջընթացով Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ բանակցություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |