Նոյեմբերի 13-ից Ֆրանսիան ժամանակավորապես կասեցնում է Շենգենի վիզաների գործողությունը![]() 12 նոյեմբերի 2015 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան մինչև դեկտեմբերի 13-ը կասեցնում է Շենգենի գոտու մուտքի արտոնագրերի գործողությունն իր տարածքում: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 13-ին: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի սահմանների ամբողջ երկայնքով սահմանային հսկողության կետեր կհայտնվեն, որտեղ ստուգվելու են երկիր մուտք գործող անձանց փաստաթղթերը, հայտնում է interfax.ru-ն: Եթե զբոսաշրջիկների համար դա միայն ժամանակի կորուստ կնշանակի սահմանին լրացուցիչ ստուգումների պատճառով, ապա փախստականները հազիվ թե այդ ընթացքում կարողանան ժամանել Ֆրանսիա: Ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը պարզաբանել է լրագրողներին, որ այս միջոցը կապված է Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխությունների միջազգային կոնֆերանսի անցկացման հետ, որին կմասնակցեն աշխարհի շատ պետությունների ղեկավարներ: Ուստի անհրաժեշտ է ապահովել նրանց անվտանգությունը: Ֆրանսիայի իրավապահ մարմինները վախենում են «Իսլամական պետության» կողմից ահաբեկչական գործողություններից: Հայտնի է, որ նախկինում ԻՊ պարագլուխները սպառնալիքներ են հնչեցրել Ֆրանսիայի հասցեին` այն անվանելով իրենց գլխավոր թիրախներից մեկը, հայտնում է Pravda.ru-ն: Բացի այդ, Փարիզում վախենում են քաղաքացիական անհնազանդության չարտոնված մասսայական ցույցերից: ՆԳՆ-ն մտադիր է սահմաններին շարժական պիկետներ օգտագործել, քանի որ սովորական սահմանային ենթակառուցվածքները նախկինում չեղարկվել են: Ըստ եվրոպական օրենսդրության ԵՄ անդամ պետություններն իրավունք ունեն ժամանակավորապես վերականգնել հսկողությունը սահմաններին Շենգենի գոտու ներքին տարածքում: Որպես կանոն նման միջոցներ են ձեռնարկվում խոշոր քաղաքական, սպորտային իրադարձությունների ժամանակ, երբ ակնկալվում է երրորդ երկրներից այցելուների ներհոսք, որոնք կարող են կապ ունենանլ ծայրահեղական և ահաբեկչական խմբերի հետ»: ՄԱԿ հովանու ներքո կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը տեղի կունենա Փարիզում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 11-ը: Ֆրանսիայում սպասում են մոտ 40 հազար պատվիրակի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |