ԵՄ-ն նոր ռազմավարություն է մշակել արեւելյան հարեւանների, այդ թվում Հայաստանի հանդեպ22 նոյեմբերի 2006 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Եվրամիությունը հրապարակելու է իր նոր ռազմավարությունը արեւելյան հարեւանների` այդ թվում Հայաստանի հանդեպ, որով լրացուցիչ օգնություն եւ առեւտրային արտոնություններ է առաջարկելու այն երկրներին, որոնք կարագացնեն ժողովրդավարական բարեփոխումները: Նոյեմբերի 29-֊ին Եվրահանձնաժողովը կհրապարակի իր նոր ծրագիրը, որով նախատեսված է մոտ 300 միլիոն եվրո շնորհել այն երկրներին, որոնք կապացուցեն, որ ընթանում են ժողովրդավարության ճանապարհով: Շուրջ 700 միլիոն եվրո կնախատեսվի այդ երկրներում ներդրումներ կատարելու նպատակով: Եվրամիությունը նաեւ թույլ կտա նման երկրներին ավելի մեծ մասնակցություն ունենալ Եվրամիության առեւտրային եւ տնտեսական քաղաքականության մեջ: «Մենք պետք է մեր արեւելյան հարեւաններին պարգեւենք նույն արտոնությունները, ինչ վայելում են մեր հարավային հարեւանները` Միջերկրածովյան պետությունները»,֊ - ասել է եվրոպացի մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ: Եվրամիությունը նաեւ խոստանալու է դյուրացնել վիզային ռեժիմը այն երկրների հետ, որոնք համաձայնագրեր կկնքեն Եվրամիությունում ապօրինաբար գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Եվրամիության արեւելյան հարեւաններ են համարվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |