ԵԱՀԿ ՄԽ միջնորդները ԼՂ հարցով կխորհրդակցեն Նյու Յորքում և Վաշինգտոնում

ԵԱՀԿ ՄԽ միջնորդները ԼՂ հարցով կխորհրդակցեն  Նյու Յորքում և Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունները կշարունակեն Նյու Յորքում և Վաշինգտոնում: Այս մասին գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Համանախագահները զեկուցել են ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբին: Հիմա մենք կուղևորվենք Նյու Յորք և Վաշինգտոն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցելու համար», - գրել է Ուորլիքը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: Այս մասին գրել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում:

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում նոյեմբերի 12-ին գրել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---