Ի.Ալիեւը կհամաձայնվի հանդիպել Ռ.Քոչարյանի հետ, եթե «քննարկման համար կոնկրետ առարկա լինի»

PanARMENIAN.Net - Եթե քննարկման համար կոնկրետ առարկա լինի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհամաձայնվի հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ ակնկալում է, թե Ադրբեջանի նախագահի հետ համանախագահների հանդիպմանը կորոշվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացում որոշակի հաջողության հասնելու համար: «Կարծում եմ, որ համանախագահների ջանքերը թույլ կտան առաջընթացի հասնել բանակցային գործընթացում»,-հայտարարել է Ն. Մամեդովը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---