Բոնո. Ադրբեջանը գեղեցիկ պետություն է, որը կեղտոտ բռնապետ է կառավարում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը գեղեցիկ պետություն է՝ կառավարվող կեղտոտ բռնապետի կողմից, ասել է U2 խմբի մեներգիչ Բոնոն՝ Վաշինգտոնում կայացած Օհիի օրվա հիմնադրամի 5-ամյակի շրջանակում: Նա անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեպքին, ում օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման: Լեյլա Յունուսի հետ նույն օրը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր ճանաչվեց ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր ճանաչվեց նույն հոդվածով, ինչպես նաև մեղադրվեց ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու ու փաստաթղթեր կեղծելու մեջ: «Եկել է ճշմարտությունը բարձրաձայնելու ժամանակը: Ադրբեջանը գեղեցիկ պետություն է՝ կառավարվող կեղտոտ բռնապետի կողմից, որն իր սեփական ժողովրդին, մեր ու ձեր իրավունքների համար պայքարող մարդկանց բանտարկում է կարծիք արտահայտելու ու արդարություն պահանջելու «հանցագործության» համար»,- ասել է Բոնոն: Խոսելով Ադրբեջանում բանտարկված մարդու իրավունքների պաշտպանի մասին, Բոնոն նշել է, որ Լեյլա Յունուսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ու հաշտեցում էր ուզում: Նա պահանջում էր «ճշմարտություն բռնապետից, որը սիրում է ստել»: «Այն, ինչին Լեյլան ձգտում է, պետք է դիտարկվի որպես հիմնարար իրավունք: Բայց նա դավաճան ճանաչվեց ու բանտարկվեց: Մենք բոլորս էլ գիտենք, որ խաղաղության հիմքում խոսքի ազատությունն ու այն արտահայտելու իրավունքներն են: Ամբողջ աշխարհով բազմաթիվ մարդկանց իրավունքներ դեռ շարունակվում են ոտնահարվել: Լեյլա, դու պատմության ճիշտ կողմում ես: Շնորհակալություն ցուցաբերած խիզախության համար»,- եզրափակել է Բոնոն: Հոկտեմբերի 28-ին Վաշինգտոնի Օհիի օրվա հիմնադրամն արդեն 5-րդ անգամ նշել է պատմության մեջ չափազանց կարևոր Օհիի օրը («Ոչ»-ի օրը), որը ժամանակին արմատապես փոխել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետագիծը: 1940 թ. հոկտեմբերի 28-ին, հույն բռնապետ Իոաննիս Մետաքսասը, մերժել էր Բենիտո Մուսոլինիի ուլտիմատումը, որով իտալացի բռնապետը ստիպում էր Հունաստանին բացել դռները Հիտլերի զորքերի առջև՝ հակառակ դեպքում սպառնալով պատերազմով: Ըստ որոշ տվյալների, Մետաքսասը լակոնիկ պատասխան է տվել՝ ասելով όχι (հուն.՝ «ոչ»), բայց իրականում հույն բռնապետն ասել է «Ուրեմն թող պատերազմ լինի»: Օհիի օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 28-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |