ԼՂՀ ԱԳ նախարարը՝ Մոսկվայում. Բաքուն չունի հակամարտության կարգավորման կամք ու ցանկություն![]() 13 նոյեմբերի 2015 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ․ նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը՝ կազմակերպված «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակում։ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն և ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991-ի անկախության հանրաքվեին ընտրված և 2006-ի սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային ահաբեկչությունը է գլոբալ մարտահրավեր է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության համախմբված մոտեցում։ Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |