Մոսկվայում տեղի կունենա «Էթնիկ հանցավորություն. առասպել թե իրականությու՞ն» խորհրդաժողովը23 նոյեմբերի 2006 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Կարելի՞ է արդյոք հանցագործի խարան դնել առանձին վերցրած ազգության վրա: Գոյություն ունի արդյո՞ք ազգային հանցագործություն: Ու՞մ են ձեռնատու էթնիկ կարծրատիպերը` թշնամու կերպարները: Ինչու քաղաքական գործիչները, հղում անելով «էթնիկ հանցավորությանը», փորձում են խտրականություն սահմանող օրենքներ անցկացնել, բորբոքելով ազգամիջյան պառակտում: Նշանակություն ունի՞ հանցագործի ազգությունը իրավապահ մարմինների, ԶԼՄ-ների եւ հանրության համար»: Այս եւ այլ հարցերին կպատասխանեն Դաշնության Խորհրդի անդամները եւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները, ՌԴ նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությունների ներկայացուցիչները, Հասարակական պալատի անդամները, քաղաքական կուսակցությունների առաջնորդները, կրոնական դավանանքների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների եւ ազգամշակութային ինքնավարությունների ղեկավարները, գործարար վերնախավը, գիտական եւ ստեղծագործ մտավորականությունը: Գիտաժողովի հիմնական նախաձեռնողներն են` «Մենք ռուսաստանցիներ ենք» ազգամշակութային հայրենասիրական հանրային միավորումների համառուսաստանյան համաժողովի կազմկոմիտեն, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգամշակութային ինքնավարությունը, Կոռուպցիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի «Սուր եւ վահան» ասոցիացիան: Միջոցառման լրատվական աջակցությունը ցուցաբերում է Քաղաքական նորությունների գործակալությունը, «Ազերռուս» մեդիա-հոլդինգը եւ Գլեբ Պավլովսկու արդյնունավետ քաղաքականության հիմնադրամը, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |