ANCA-ն դատապարտել է Ազգային մեդալի շնորհումը Ցեղասպանությունը ժխտող պատմաբանին23 նոյեմբերի 2006 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հումնիատար ոլորտում Ազգային մեդալ է հանձնել պատմաբար Բերնարդ Լյուիսին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Բերնարդ Լյուիսն իր կարյերան սկսել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունից, սակայն շուտով փոխել է իր դիրքորոշումը, դառնալով Թուրքիայի կառավարության Ցեղասպանության ուրացման արշավի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Լուրն այն մասին, որ Լյուիսը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայտնի դարձավ աշխարհին 1995 թվականի հունիսի 21-ին, երբ ֆրանսիական դատարանը դատապարտեց պատմաբանին 1993թ. «Մոնդ» թերթին տված հարցազրույցում արված հայտարարության համար, որը վիրավորանք էր հասցնում Հայոց ցեղասպանության զոհերին: Հայցն ընդդեն Բ.Լյուիսի ներկայացրել էին Ռասիզմի եւ հակասեմիտիզմի դեմ միջազգային լիգան եւ հայկական ասոցիացիաների համաժողովը: Լյուիսը մեղավոր էր ճանաչվել եւ խորհրդանշական ձեւով տուգանվել էր մեկ ֆրանկով: «Նախագահի որոշումը մի մարդու պարգեւատրման մասին, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը, թաքցնում է ճշմարտությունը ելնելով քաղաքական համոզմունքներից, հակասում է այն սկզբունքներին, որոնց հիման վրա էլ հանձնվում է պարգեւը եւ հանդիսանում է հասարակական վստահության դավաճանություն»,-հայտարարել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |