ԵՏՄ-ն և Սինգապուրը կսկսեն խորհրդակցել առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ![]() 18 նոյեմբերի 2015 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Սինգապուրը առևտրի ազատ գոտի կստեղծեն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին: «Մենք, առանց հետաձգելու, խորհրդակցություններ ենք սկսում Սինգապուրի Հանրապետության հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա, ըստ Շուվալովի, Սինգապուրը անհապաղ կդիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` խնդրելով խորհրդակցություններ սկսել և նման համաձայնագիր կնքել, հայտնում է ԵՏՀ-ն: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |