Այսօր մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը23 նոյեմբերի 2006 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լոս Անջելեսից կհեռարձակվի «Հայաստան» հիմնադրամի 9-րդ ամենամյա հեռուստամարաթոնը: Այս տարվա մարաթոնի ընթացքում կներկայացվի հիմնադրամի 15-ամյա գործունեությունը, ինչպես նաեւ կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 15ամյակը: Հիմնադրամի ծրագրերն ընդգրկում են կարեւորագույն ենթակառուցվածքների` մայրուղիների եւ գյուղական ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի, առողջապահական հաստատությունների, դպրոցների կառուցում, ինչպես նաեւ մշակութային եւ պատմական արժեքների վերականգնում ու պահպանում: Հեռուստամարաթոն 2006-ի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի վերականգնմանը: Շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված խոշորածավալ այս ծրագիրն ընդգրկելու է շրջանային հիվանդանոցի, մի շարք դպրոցների, նոր ջրագծերի եւ բաշխման ցանցերի կառուցում, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համապարփակ ծրագիր: Այս ծրագիրը կիրագործվի ներկայումս ընթացող Մարդակերտի տարածաշրջանային զարգացման ծրագրի հետ զուգահեռ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |