Բ.Գրիզլով. Ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավելացել է 50 տոկոսով23 նոյեմբերի 2006 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառության աճը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2006 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է շուրջ 50 տոկոս: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ: Պետդումայի խոսնակն ասել է, որ երկու պետությունների միջեւ հաստատվել են շատ ջերմ հարաբերություններ: Գրիզլովն ընդգծել է նաեւ, որ այս տարի Ռուսաստանում անցնում է Հայաստանի տարին եւ շատ են եղել երկկողմ հանդիպումները, այդ թվում երկու երկրների նախագահների մակարդակով: Տիգրան Թորոսյանն առաջին հերթին նշել է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադիրչը: Նա նշել է առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, հաղորդում է «Վեկ»-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |