ՀԴԲ-ն խոստովանել է, որ անզոր է վերծանել ԻՊ գրոհայինների նամակագրությունը համացանցում![]() 19 նոյեմբերի 2015 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմին, ելույթ ունենալով Նյու Յորքում կիբերանվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, հայտարարել է, որ ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող ծածկագրման մեթոդները ստիպել են գերատեսչությանը փակուղում հայտնվել: Ըստ նրա, բյուրոն հետևում է սոցցանցերում պոտենցիալ ահաբեկիչների հետ կազմակերպության քարոզիչների նամակագրությանը, դատարանի թույլտվությամբ զննում է «գրոհայիններին համակրող» քաղաքացիների էլփոստը: Սակայն, հենց որ ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մահապարտ դառնալ, ահաբեկիչներն անցնում են ծածկագրված հարթակներ` հայտնվելով «ստվերում»: Փարիզյան ահաբեկչությունները կարող են լուրջ հիմնավորում դառնալ այնպիսի օրենքի ընդունման համար, որն ազգային անվտանգության շահերը վեր կդասի քաղաքացու գաղտնի նամակագրության իրավունքից, գրում է The Wall Street Journal-ը: «Իսլամական պետությունը» լուրջ գիտելիքներ է «ցուցադրում տեխնոլոգիաների ոլորտում». ծայրահեղականները մի շարք ուսումնական ձեռնարկներ են հրապարակել, որոնք պատմում են, թե ինչպես նվազագույն ծախսերով խուսափել էլեկտրոնային գաղտնագրումից, այդ թվում 8-րոպեանոց տեսանյութ հատուկ ծառայությունների գաղտնալսման հնարավորությունների մասին: ԻՊ-ն նաև կազմել է կողմնակի օգտատերից առավել պաշտպանված բջջային սարքերի և բջջային հավելվածներ մշակողների վարկանիշը: Նույն խորհրդաժողովում Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը բողոքել է, որ նույնիսկ դատարանի որոշումը թույլ չի տվել ավելի հասանելի դարձնել բջջային սարքերն ավելի քան 100 դեպքում` Apple Inc. և Google-ի նոր օպերացիոն համակարգերը թույլ չեն տալիս քննիչներին «մուտք գործել» հեռախոս առանց ծածկագրի, և նույնիսկ իրենք արտադրող ընկերություններն անզոր եղան սեփական արտադրանքը «կոտրել», հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ին Apple-ի ղեկավարչ Թիմ Քուկը հայտարարեց, որ օգտատերի մասնավոր կյանքի անվտանգությունն ու գաղտնիությունը «հիմնարար են» Apple սարքերի համար: Նա ասաց, որ ընկերությունը «երբեք չի աշխատել կառավարության և հատուկ ծառայությունների» համար և հասանելիություն չի տվել նրանց ընկերության արտադրանքին կամ ծառայություններին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |