ՌԴ-ն և Հայաստանը զարգացնում են գործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում![]() 19 նոյեմբերի 2015 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-19-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ: Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հաստատված է ռազմական արդյունաբերության բարեփոխումների 2010-2015 թթ. հայեցակարգը և սահմանվել են գերակա ուղղությունները ինչպիսիք են՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծում, գոյություն ունեցող սպառազինության արդիականացում, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնում, նոր տեսակի զինամթերքի ստեղծում, հակաօդային պաշտպանություն և այլն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |