ՍԾՏՀ ԽՎ-ն ցանկանում է իր դերակատարությունն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում24 նոյեմբերի 2006 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համաժողովի Խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ) «կարող է իր դերակատարությունն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Այդ մաիսն Բաքվում հայտարարել է ՍԾՏՀ ԽՎ Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերով Կոմիտեի նախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ալի Թեմուրը: Նրա խոսքերով, ՍԾՏՀ ԽՎ-ում Թուրքիայի գլխավոր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Ղարաբաղի հարցը եւ ջանքեր են գործադրում նրա հանգուցալուծման համար: «Չնայած, որ ՍԾՏՀ-ն տնտեսական բնույթ է կրում եւ նիստերի ընթացքում չեն քննարկվում էթնիկ հակամարտությունները, կազմակերպությունը կարող է անուղղակիորեն ազդել խնդրահարույց իրավիճակների հանգուցալուծման վրա: Սեւծովյան տարածաշրջանը մոտակա հեռանկարում կդառնա էներգետիկ կենտրոն, որը էներգառեսուրսներով կապահովի համաշխարհային տնտեսությանը, ուստի եւ շատ կարեւոր է խաղաղության եւ կայունության հաստատումը տարածաշրջանում»,-նշել է Թեմուրը, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |