Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում են 10-15 մլն միգրանտներ24 նոյեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում են 10-15 մլն միգրանտներ, որոնցից միայն 500 հազարն են օրինական հիմքերով: Այստեղ է այնպիսի խնդիրների արմատը, ինչպիսիք են ապօրինի բանվորների խտրականությունը աշխատանքի պայմաններով եւ վարձատրությամբ, նրանց իրավունքների խախտումը, ապօրինի զբաղվածության քրեականացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսկայա միսլ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, արդեն ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մի կողմից պարզեցնում են եկվորների գրանցման կարգը, իսկ մյուս կողմից խիստ պատժամիջոցներ են սահմանում միգրացիոն օրենսդրության խախտման, օտարերկրյա բանվորների աշխատանքի ապօրինի կիրառման համար: «Մենք նաեւ կհորդորենք միգրացիան դեպի այն շրջանները եւ տնտեսության այն ոլորտներում, որոնք կարեւոր են երկրի զարգացման համար, սակայն աշխատանքային ռեսուրսների կարիք են զգում»,-նշել է Վլադիմիր Պուտինը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |