Հայաստանն ու Կիպրոսը ամրապնդում են քաղաքական համագործակցությունը24 նոյեմբերի 2006 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր պետական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստո Ֆիասի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ Քոչարյանը բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների վերաբերմունքը երկրի հայ համայնքի հանդեպ: Նրա խոսքերով, այն փաստը, որ հայ համայնքը ներկայացված է Կիպրոսի խորհրդարանում, իսկ երկրում գործում են պետության կողմից ֆինանսավորվող հայկական դպրոցներ, առանձնակի ջերմություն է հաղորդում երկու երկրների հարաբերություններին: Բացի այդ, զրուցակիցներն ընդգծել են նաեւ քաղաքական համագործակցության ամրապնդման եւ օրենսդիր գործընկերության խորացման անհրաժեշտությունը, ինչը կբերի տնտեսական, մշակութային, զբոսաշրջային կապերի ընդլայնմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |