ՌԴ-ն Սիրիայի ավիաբազայում C-400 համակարգեր կտեղակայի. Էրդողանը չի ուզում սրել առճակատումը![]() 25 նոյեմբերի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ ռուսական Սու-24-ի խոցման շուրջ միջադեպի հետ կապված առճակատումը Ռուսաստանի հետ խորանա: Ըստ նրա, Թուրքիան գործել է միայն սեփական շահերը պաշտպանելու համար: «Մենք մտադիր չենք սրել միջադեպը: Մենք միայն սեփական անվտանգությունն ենք պաշտպանել»,-հայտարարել է Էրդողանը, Reuters-ին հղումով հայտնում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն իմացել են, որ երկրի ռազմաօդային ուժերը ռուսական ռազմական ինքնաթիռ են խոցել միայն այն բանից հետո, երբ դա հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Այն, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հասկանալի է դարձել միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել են ռուսական իշխանությունները»,- ասել է Էրդողանը։ Նախօրին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, խոցելով ռուսական Սու-24 ինքնաթիռը, գործել է` արձագանքելով սպառնալիքին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր։ «Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում C-400 համակարգեր կտեղակայվեն», -ՌԴ ՊՆ-ի կոլեգիայի նիստում հայտարարել է նախարարը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |