Ավանդական բրազիլական կարնավալին ներկայացվելու է Հայաստանը27 նոյեմբերի 2006 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ 2007 թվականի փետրվարին կայանալիք բրազիլական կառնավալի ընթացքում երկրի ամենահեղինակավոր կառնավալային դպրոցներից մեկը, որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս, կներկայացնի Հայաստան: Շքերթի դուրս բերվող այսպես կոչված ալեգորիկ հինգ մեքենաներից մեկը, որը կունենա տասնյոթ մետր երկարություն եւ տասներու մետր բարձրություն, կխորհրդանշի մեր երկիրը որպես մարդկության վերածնման օրրան, հնագույն քաղաքակրթության երկիր եւ քրիստոնեական հավատի առաջամարտիկ: Արարատի հսկա մակետից եւ Նոյյան տապանից բացի, ներկայացված կլինեն հայկական խաչքարերն ու հայատառ արձանագրությունները: Առջեւի մասում կզետեղվեն Հայաստանի Հանրապետության երեք մետր բարձրությամբ ոսկեգույն կոփածո զինանշանն ու յոթ մետր երկարությամբ եռագույն դրոշը: Դպրոցը շքերթի դուրս կբերի հինգ հազար մասնակից: Այդ նշանակալի միջոցառմանը մասնակցելու համար, որը հեռարձակվում է աշխարհի ավելի քան հարյուր երկրներում, իր մեջ ընդգրկելով ավելի քան մեկ միլիարդի հասնող հեռուստալսարան, կհրավիրվեն ինչպես կինոյի եւ հեռուստատեսության բրազիլահայ աստղեր, այնպես էլ Սփյուռքի հանրաճանաչ արվեստի գործիչներ, զբոսաշրջիկների խմբեր Լատինական Ամերիկայի հայաշատ երկրներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ Հայաստանից: Վերջին տարիներին, երբ Սան Պաուլոի եւ Ռիո դե Ժանեյրոի կառնավալներում ներկայացվել են եգիպտական ու ճապոնական քաղաքակրթություններին վերաբերող թեմաներ, դրանց մասնակցել են Եգիպտոսի արտգործնախարարը եւ Ճապոնիայի վարչապետը: 2006 թվականին, Լատինամերիկյան երկրների ազատագրական պայքարին նվիրված շքերթին ներկա է եղել Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |