2015-ի «Մեր տունը» խորագրով դրամահավաքի արդյունքն է ավելի քան $10 մլն![]() 27 նոյեմբերի 2015 - 11:28 AMT PanARMENIAN.Net - «Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է $10.378.465 նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում: Այս նպատակով ամբողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ: Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ: 2015-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ:Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին: 2014-ի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար: Հավաքագրված գումարն ուղղվել է ՀՀ-ն ԼՂՀ-ի հոտ կաապող մոտ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |