Օլլի Րեն. Թուրքիա-ԵՄ գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն չի կանգնել

PanARMENIAN.Net - Կիպրոսի հարցի լուծումը գտնելու Ֆինլանդիայի փորձերն անհաջող ավարտվեցին: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Օլլի Րենը: «Մենք պետք է կատարենք մեր խոստումները եւ շարունակենք Թուրքիային ներկայացրած ԵՄ ծրագիրը: Բանակցությունները չեն ընդհատվում: Գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն չի կանգնել»,- նշել է Րենը` ավելացնելով, որ Կիպրոսի շուրջ առաջացած դիվանագիտական ճգնաժամը կարող է որակվել` որպես «Թուրքիայի համար գնացքի վթար»:



Նա նաեւ ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ ընթացքող բանակցությունների դադարեցում վեց կետերի համաձայն: Ի հավելումն դրան, Եվրահանձնաժողովը կոչ կանի հանել Հյուսիսային Կիպրոսի շրջափակումը, ինչպես նաեւ կդիմի ՄԱԿ-ին` կոչ անելով բանակցություններ սկսել կղզու երկու հատվածների ներկայացուցիչների հետ, գրում է Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---