Իսպանական Ալսիրան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 28 նոյեմբերի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Վալենսիայի մարզի Ալսիրա քաղաքը լրացրեց իսպանական այն 11 քաղաքների շարքը, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Հայերն այսօր»-ը Վալենսիայի «Արարատ» հայկական միության վրա հղումով: Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ Միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ քվեարկեցին Արարատ հայկական միության ներկայացրած բանաձևին՝ 20-րդ դարի առաջին սպանդը որակելով ցեղասպանություն եզրույթով և դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, քաղաքապետ Դիեգո Գոմեսը հայկական միության ներկայացուցիչներին խոստացավ՝ բանաձևը հասցնել այլ կառավարություններին և հատկապես՝ Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններ: Այս հանդիպումը, որին հայկական միության կողմից ներկա էին նախագահ Արարատ Ղուկասյանը, միության անդամներ Սերգեյ Ղաղրամանյանն ու Արսեն Աբասյանը, հնարավոր էր դարձել հենց վերջինիս շնորհիվ: Քաղխորհրդի նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախքան բանաձևը քվեարկության դնելը, նախագահ Արարատ Ղուկասյանը հակիրճ ներկայացրեց ցեղասպանության հետևանքներն ու պատճառները, օրվա պատմական նշանակությունը և Թուրքիայի կողմից իրագործած ոճիրը ճանաչելու անհրաժեշտությունն ու կարևորությունը բոլոր պետական կառույցների կողմից: Այնուհետև Ղուկասյանը քաղաքապետ Դիեգո Գոմեսին նվիրեց 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը՝ հորդորելով չմոռանալ և շարունակել պայքարը մինչև տրամաբանական ավարտը: Քվեարկությունից հետո, Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը կատարեց Կոմիտասի «Կռունկը»: Ալսիրան դարձավ Իսպանիայի թագավորության 12-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2015-ի հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015-ի սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը Ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին: Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին 2015-ի ապրիլի 18-ին: 2015-ի մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2015-ի մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները: 2014-ի ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |