ՀՀ-ում կարող է ծովախեցգետնի արտադրություն հիմնվել![]() 28 նոյեմբերի 2015 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին հարևան Իրանի հետ հատկապես գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի և Իրանի միջև դեռևս առկա է չօգտագործված ներուժ` փոխգործակցության հեռանկարային ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է անասնապահությունը` հատկապես ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը, համատեղ ջերմոցային տնտեսությունների հիմնման հնարավորությունը, ինչպես նաև կարևորել է ոռոգման ոլորտում կաթիլային համակարգի ներդրման և հակակարկտային ցանցերի արտադրության ոլորտում երկկողմ գործակցության զարգացումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը` Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով, որտեղ այս մթերքն ունի մեծ պահանջարկ: Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, նշել է, որ Իրանը կարող է արդյունավետ գործակցել Հայաստանի հետ նաև սերմարտադրության և ծաղկի արտադրության, ինչպես նաև ծառերի սորտերի բարելավման ոլորտներում: Հանդիպման ընթացքում Կարապետյանն առաջարկել է նաև Հայաստանում և Իրանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողովներ, որոնք հնարավորություն կընձեռեն հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանան երկկողմ կապերի աշխուժացման համար: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |