Միջոցառում Բաղդադում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին![]() 28 նոյեմբերի 2015 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նոյեմբերի 26-ին Իրաքի հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) և Հայ երկսեռ երիտասարդական միության (ՀԵԵՄ) համատեղ ջանքերով Բաղդադի ՀԵԵՄ սրահում տեղի ունեցավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունը, որում ներգրավված էին ազգությամբ հայ և արաբ սիրողական դերասաններ։ Բեմադրությունն արաբ և հայ հանդիսականների կողմից ընդունվել է ջերմությամբ ու ոգևորությամբ։ Միջոցառմանը ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, քրիստոնյա համայնքների առաջնորդներ և լուսաբանվեց տեղական լրատվական միջոցներով։ Իրաքը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |