Հարավային Օսիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 30 նոյեմբերի 2015 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը: «Մենք ցավում ենք, որ Հարավային Օսիան մինչ օրս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այժմ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը մտցված է հանրապետության խորհրդարանի օրակարգ և դրվելու է քննարկման: Անհրաժեշտ է Օսմանյան կայսրության կողմից իրականացված գործողությունները որակել որպես հանցագործություն և դատապարտել ցեղասպանության մերժման քաղաքականությունը», — ասել է Բիբիլովը, Sputnik Հարավային Օսիայի վրա հղումով գրում է Sputnik Արմենիան: Խոսնակը նշել է, որ «եթե համաշխարհային գերտերություններն այս հարցում առաջնորդվում են կոնյունկտուրային շահերով, Հարավային Օսիայում պատմական ճշմարտությունը կասկածի տակ չի դրվում, այդ իսկ պատճառով առաջնորդվելով պատմական արդարության և հիշողության պահպանման սկզբունքներով` կարևոր է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունների և հայերի զանգվածային սպանությունների փաստը»: Բիբիլովն ասել է, որ Հարավային Օսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր չի առաջացել, սակայն հենց հիմա է նոր իմաստ ու նշանակություն ստացել: «Հաշվի առնելով ռուսական ինքնաթիռը խոցելու վերջին միջադեպը և այն գնահատելով որպես ագրեսիայի դրսևորում մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ` կարծում եմ, որ անպատկառ Թուրքիային միակ համարժեք պատասխանը, մի շարք այլ համալիր պատասխան քայլերի հետ մեկտեղ, կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը», - ընդգծել է խորհրդարանի նախագահը: Նա նաև նշել է, որ Հարավային Օսիային չի անհանգստացնում Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը, քանի որ հարաբերություններ գրեթե չկան: Նույնը, խոսնակի կարծիքով, վերաբերում է Ադրբեջանին, որը ՀՕՀ գործընկերը չէ: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,- ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |