ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը![]() 30 նոյեմբերի 2015 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի» օդային ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիական կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց դասային որակավորումը: 2015-ին բոլոր երիտասարդ օդաչուները պլանային վերաուսուցում են անցել МиГ-29СМТ օդանավերով, կատարել հարթավայրային տեղանքում թռիչքի անհրաժեշտ նորմերը, մշակել ցամաքային և օդային թիրախների նկատմամբ սպառազինության կիրառումը և պարաշյուտով երկուական թռիչք կատարել, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Ներկայումս բոլոր օդաչուները պատրաստ են իրականացնել գործնական վարժություններ պարզ և բարդ եղանակային պայմաններում, իսկ մինչև այս տարվա վերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն որակավորման երրորդ կարգի օդաչուի կատեգորիա ստանալու նորմատիվները: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |