Թուրքական սուզանավերը հետևում են «Մոսկվա» հածանավին Սիրիայի ափերի մոտ![]() 30 նոյեմբերի 2015 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Լաթակիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի պաշտպանությունն իրականացնող «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրում Թուրքիայի ՌԾՈւ առնվազն 2 սուզանավ կա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալների, այժմ Միջերկրական ծովի արևելյան մասում պարեկում են «Դոլունայ» և «Բուրակրեյս» սուզանավերը: «Դոլունայ» սուզանավը պարեկության է դուրս եկել տարածաշրջանում նոյեմբերի 11-ին, «Բուրակրեյսը»` նոյեմբերի 7-ին, հայտնում է Interfax.ru-ն: Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, թուրքերի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո, «Մոսկվա» հածանավը, որը սեպտեմբերից գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան մասում, տեղափոխվեց ավելի մոտ Սիրիայի ափերին: Սու-24-ի խոցումից հետո ռուսական ավիացիան Սիրիայում գործում է բացառապես կործանիչների աջակցությամբ, իսկ «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայվել է С-400 զենիթահրթիռային համակարգը: С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |