Սորոսի հիմնադրամն անցանկալի կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում![]() 30 նոյեմբերի 2015 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչել օտարերկրյա ոչ առևտրային «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամ-կազմակերպությունները, որոնց հիմնադիրը Ջորջ Սորոսն է: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան: Ըստ նրա, որոշումը կայացվել է կազամակերպության գործունեությունը ստուգելու վերաբերյալ Դաշնության խորհրդի, ԱԳ նախարարի և արդարադատության նախարարի գլխավոր դատախազի անունով ստացված դիմումի համաձայն: Ըստ դատախազության ներկայացուցչի, ստուգման ժամանակ պարզվել է, որ կազմակերպության գործունեությունը «սպառնում է ՌԴ սահմանադրական կարգին և պետության անվտանգությանը», հայտնում է ՌԲԿ-ն: 2015-ի մայիսին ընդունվեց «անցանկալի կազմակերպությունների» մասին ՌԴ օրենքը: Այն ենթադրում է, որ ՌԴ ԱԳՆ հետ համաձայնեցման դեպքում իշխանությունները կարող են արգելել երկրի տարածքում «անցանկալի կազմակերպությունների» գործունեությունը: Համապատասխան որոշումը կայացնում է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |