ՆԱՏՕ-ն սատարում է Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին29 նոյեմբերի 2006 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ափսոսում են Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունների չկարգավորվածության մասին: Այդ մասին ասվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հռչակագրում: «ՆԱՏՕ-ի անդամ երկրները սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակում ենք աջակցել այդ երկրների հակամարտության գոտիներում խաղաղության հաստատմանը»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի հետ ինտենսիվ երկխոսության մեկնարկը Վրաստանի հետ եւ այդ երկրի ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում: «Մենք կշարունակենք ակտիվորեն աջակցել Վրաստանին բարեփոխումների անցկացման գործում քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, դատավարության ոլորտներում, ինչպես նաեւ երկրի տարածքում հակամարտությունների կարգավորմանը»,-նշվում է հռչակագրում: Ընդ որում փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է կառուցողական դիրքորոշում ունենան խաղաղության եւ կայունության հաստատման ոլորտում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |