Հունաստանի ԱԳՆ. Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի վերաբերյալ «հիմք է հետագա բանակցությունների համար»30 նոյեմբերի 2006 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները», ներառյալ իր նավահանգիստների եւ օդակայանների բացումը կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար, եթե ցանկանում է, որ Եվրամիությանն իր անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվեն, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին Ռիգայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Ինչպես հաղորդում է հունական մամուլը, Դորա Բակոյանին արել է այդ հայտարարությունն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել մասնակիորեն դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: ԵՄ անդամ 25 երկրների նախագահները կորոշեն այդ հարցը դեկտեմբերի առաջին կեսին կայանալիք գագաթնաժողովում: Հունաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի վերաբերյալ «հիմք է հետագա բանակցությունների համար»: ԵՄ անդամ երկրները այժմ մի շարք բանակցություններ են վարելու այն մասին, թե ինչպես առաջ շարժվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |