Միացյալ Հայկական ֆոնդը դադարեցնում է գործունեությունը. Պատճառը Քըրք Քըրքորյանի մահն է![]() 3 դեկտեմբերի 2015 - 11:32 AMT PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի 30-ից «Միացյալ հայկական ֆոնդ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ֆոնդի հոգեբարձուների խորհրդից: Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնարկի փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան, գրում է «Արևելքը»: «Միացյալ հայկական ֆոնդը» հիշեցնում է, որ 26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից 159 օդանավային թռիչքով և ծովային ճանապարհով ուղարկված 2.260 արկղով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ: ՄՀՖ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնադրամը ինչ-որ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում և Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ ներառում էր հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական և կրթական ծրագրեր տրամադրելուն, այլևս չի լինի: Հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում, 98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Նա գործարար էր, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007-ին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի, բացի այդ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը։ 2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։ Մինչև 1935-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։ Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ $21 միլիոն՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |