Ստամբուլում Հայոց ցեղասպանության մասին հեռագրեր են ցուցադրվել![]() 3 դեկտեմբերի 2015 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հեռագրերի ցուցահանդես: Ցեղասպանությունը, սակայն, ներկայացվում է որպես տեղահանություն: Ընդ որում այս թեման լուսաբանող թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքը «տեղահանություն» բառը ներկայացնում է չակերտյալ: Ցուցահանդեսում ներկայացված են Թուրքիայի կառավարական արխիվում պահվող հեռագրերը, որոնց միջոցով պատմվում է մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի մասին: Այս ցուցահանդեսը վերհանում է փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, ովքեր են եղել գլխավոր դերակատարները, ինչպիսի պայմաններում և ինչ միջոցներով է ի կատար ածվել: Ցուցահանդեսը բաղկացած է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի` օսմանյան նահանգապետերին ուղարկած հրահանգներից և նահագներից ստացված պատասխան հեռագրերից, Ermenihaber.am-ին հղումով գրում է Armeniangenocide100.org-ը: Ցուցահանդեսում կարելի է առաջին աղբյուրից տեղեկություններ ստանալ 1915-ի տեղահանության հրահանգը տվողների, համապատասխան հրամանների, դրանց իրագործողների մասին: Ցուղադրվող հեռագրերը ոչ պակաս տեղեկություններ են ներառում նաև տեղահանված հայերի թողած ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև՝ կառավարության հրամաններին չենթարկվողներին պատուհասած դժբախտությունների մասին: Թուրքական ընդդիմադիր կայքն ընդգծում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Օսմանյան կայսրության հայերի անհետ ոչնչացման սկիզբը հանդիսացող «տեղահանության» 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը և խթանել ընդհանուր հիշողության զարգացումը: Հեռագրերի ցուցահանդեսում կարելի է նաև տեղեկություններ ստանալ այն մասին, թե յուրաքանչյուր կոնկրետ բնակավայրից որքան հայ է տեղահանվել 1915-ին: Ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի DEPO ցուցասրահում և կգործի մինչև տարվա վերջին օրը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |